Հաքերներն ապարդյուն ջանքեր են գործադրում խափանելու «Արմենպրես»-ի աշխատանքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ենթակվում է զանգվածային DDos հարձակման: Պատճառը Ռամիլ Սաֆարովի արտահանձման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի համակողմանի և միջազգային արձագանք ունեցող լուսաբանումն է, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է մեր հարևան պետությանը:
Այս հարձակումները որևէ կերպ չեն ազդել գործակալության և կայքէջի բնականոն աշխատանքի վրա: Մեր IT մասնագետները հաջողությամբ հակազդում են ցանցահենների ոտնձգություններին և ապահովում մեր տեղեկատվության փոխանցումն աշխարհով մեկ սփռված «Արմենպրես»-ի գործընկեր լրատվամիջոցներին եւ ընթերցողներին: