IDS Borjomi Beverages ընկերությունը բանակցություններ Է սկսել «Բորժոմի»-ի վաճառքի շուրջը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDS Borjomi Beverages ընկերությունը, որը կապված Է ձեռնարկիչ Բորիս Բերեզովսկու հետ, բանակցություններ Է սկսել «Բորժոմի»-ի վաճառքի շուրջը, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Ինչպես գրել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ, առեւտրանիշով արդեն հետաքրքրվել են ռուսաստանյան եւ արեւմտյան հիմնադրամներ, իսկ գործարքի գումարը կարող Է կազմել 400 – 500 միլիոն դոլար:
IDS Borjomi Beverages ընկերությանն Է պատկանում «Բորժոմի»-ի բաժնետոմսերի ավելի քան 87 տոկոսը, մնացած արժեթղթերը ընկերության կառավարիչների սեփականութունն են: Բացի Բորժոմում գտնվող գործարանից, ընկերությանն են պատկանում երկու գործարաններ Ուկրաինայում, որոնք տարալցնում են «Միրգորոդսկայա» եւ «Մորշինսկայա» ջրերը: 2009 թվականին ընկերության վաճառքները գնահատվել են կես միլիոն շիշ:
Ընկերության զարգացումը խիստ սահմանափակվում Է այն հանգամանքով, որ 2006 թվականին «Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելել Է «Բորժոմի»-ի ներկրումը Ռուսաստան՝ դա պատճառաբանելով ըմպելիքի ցածր որակով: Սակայն արդեն այն ժամանակ՝ վեց տարի առաջ, գործարար զանգվածային լրատվամիջոցները ենթադրում Էին, թե արգելքը կարող Էր կապված լինել հենց Բերեզովսկու անձի հետ:
Մինչեւ 2006 թվականը Ռուսաստանը «Բորժոմի»-ի վաճառահանման հիմնական շուկան Էր: