Հասարակական

Հայրենական մեծ պատերազմի 100 վետերան կհանգստանա «Արզնի» առողջարանում

2 րոպեի ընթերցում

Հայրենական մեծ պատերազմի 100 վետերան կհանգստանա «Արզնի» առողջարանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 9-ի N 998-Ն որոշման համաձայն` Հայրենական մեծ պատերազմի 100 վետերան հանգստի և վերականգնողական բուժման նպատակով կայցելի «Արզնի» առողջարանային կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, հանգստի ծախսերը կկատարվեն ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Կազմակերպչական բոլոր աշխատանքները կիրականացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Հանգստացողների ցուցակները համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի հետ:

Օգոստոսի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանն ու նախարարության աշխատակիցները ճանապարհել են վետերանների առաջին խմբին` մաղթելով նրանց ակտիվ հանգիստ և բարի վերադարձ:

«Արզնի» առողջարանային կենտրոնում նրանք կանցկացնեն 12 օր, որոնք հագեցած կլինեն տարատեսակ միջոցառումներով` կինոդիտումներ, էքսկուրսիաներ, համերգներ: Անհրաժեշտության դեպքում բուժանձնակազմի ցուցումներով կստանան առողջարանային բուժում:

Հանգստացողների 2-րդ և 3-րդ խմբերը կմեկնեն հաջորդիվ` սեպտեմբերի 13-ին և 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում