Միջազգային

Հանգուցյալ Իգոր Կվաշային կփոխարինի Միխայիլ Եֆրեմովը

1 րոպեի ընթերցում

Հանգուցյալ Իգոր Կվաշային կփոխարինի Միխայիլ Եֆրեմովը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը հայտնի Է նաեւ «Քաղաքացի, Պոետ» նախագծին իր մասնակցությամբ, Մարիա Շուկշինայի հետ համատեղ «Առաջին ալիքում» կվարի ժողովրդականություն վայելող «Սպասիր ինձ» հաղորդումը ՌԴ-ի ժողովրդական արտիստ Իգոր Կվաշայի մահից հետո, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով Life News-ին:

Հրատարակությունը ճշտում Է, որ Եֆրեմովը ստուդիայում Կվաշային փոխարինում Էր այն ժամանակ, երբ նա բուժվում Էր եւ նկարահանվելու հնարավորություն չուներ: Այժմ դա որոշվել Է անել մշտապես:

Հիշեցնենք, որ Իգոր Կվաշան 80 տարեկան հասակում սրտի կանգից մահացել Է օգոստոսի 30-ին:

Իգոր Կվաշային հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 4-ին «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում: Թաղումը տեղի կունենա նույն օրը, հավանաբար, Տրոեկուրովյան գերեզմանատանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում