Հայաստանի շախմատիստները Ստամբուլում առայժմ 13-րդ տեղում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ փուլից հետո, թիմային վեց միավորով, զբաղեցնում Է 13-րդ տեղը` 6-ական միավոր վաստակած 13 թիմերի մեջ:
Գրոսմայստերներ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ Վլադիմիր Հակոբյան 3-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթել էին Իսպանիայի հավաքականին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաջորդ` 4-րդ փուլում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Ֆիլիպինների թիմի հետ: Մեր ոսկե հավաքականն այս մրցափուլի ֆավորիտն Է համարվում:
3-րդ փուլում Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 1,5:2:5 հաշվով պարտություն Էր կրել Հնդկաստանի թիմից: Հաջորդ` 4-րդ փուլում, մեր շախմատիստուհիներն ուժերը կչափեն Ադրբեջանի թիմի հետ: Հայաստանի մարզուհիներն այս փուլի մրցակցներից ավելի ուժեղ են համարվում:
Թիմում ընդգրկված են` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: