Ամերիկահայերը կմեծարեն եւ «Ազատության մրցանակ» կշնորհեն Քերոլայն Քոքսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախումբը կպատվի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` նրան շնորհելով իր ամենաբարձր պարգեւը` «Ազատության մրցանակ»-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, մեծարման երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի 6-րդ ամենամյա հավաքի ժամանակ: «Մենք հպարտ ենք մեծարելու եւ պատվելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին հանդեպ տասնյակ տարիներ շարունակ ցուցաբերածաջակցության եւ օժանդակության համար»,-նշել է ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը:

Հանձնախմբի«Ազատության մրցանակ»-ը տրվում է այն անհատին, ով մեծ ներդրումներ է ունեցել` Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ամերիկահայությանն առնչվող կարեւորագույն հարցերի վեր հանման գործում:

«Հայաստանի ոգին, որը ոչ միայն գոյատեւել է, այլ նաեւ ավերակների փոշուցստեղծել եւ կերտել է գեղեցկություն, հույս է սփռում եւ օգնում է ոչ միայն Ղարաբաղում եւ Հայաստանում, այլ նաեւ այս տարածքների սահմաններից դուրս գտնվող կարիքավոր մարդկանց»,-նշել է Քոքսը:

Բարոնուհին Հայաստան եւ Արցախ է այցելել 75 անգամ: Այցելություններից շատերը եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Քոքսը ներկայում համագործակցում է Ստեփանակերտում հիմնված HART (Humanitarian Aid Relief Trust) շահույթ չհետապնդող կազմակերպության հետ: Կառույցը բոլոր տարիքի անձանց տրամադրում է վերականգնողական ծառայություններ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները