1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականն արդեն 1,5:0,5 հաշվով Է հաղթում Իսպանիայի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ փուլում:
Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Իվան Լոպես Սալգադոյի հետ:
Մինչ Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել Էր գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալեխո Պոնսին: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը իրենց պարտիաները դեռ չեն ավարտել: