Մարզային

Կապանի գործող քաղաքապետը դադարեցրել է ընտրապայքարը

1 րոպեի ընթերցում

Կապանի գործող քաղաքապետը դադարեցրել է ընտրապայքարը

ԿԱՊԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետի` սեպտեմբրի 9-ին կայանալիք ընտրություններում նախապես առաջադրված 4 թեկնածուներից ընտրապայքարը կշարունակի մեկ թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանը, օգոստոսի 30-ին հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը:

Այսպիսով՝ Կապանի քաղաքապետի համար կպայքարի մեկ թեկնածու՝ «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հայրապետյանը:

Ինպես տեղեկացանք թեկնածուի ընտրական շտաբից, համաձայն նախապես մշակված ժամանակացույցի, նախընտրական քարոզչության շրջանակներում Հայրապետյանը կշարունակի հանդիպումները բնակչության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում