Հասարակական

Տավուշում անասնագոմի փլուզումից տարեց տղամարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Տավուշում անասնագոմի փլուզումից տարեց տղամարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Տավուշ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք: Այս մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 30-ին` ժամը09.18-ն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է տանիքը, ինչի հետեւանքով բնակիչներ`1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը եւ1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Սմբատյանը մահացել է: Բժիշկները Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում