Օբամայի նախագահության շրջանում ԱՄՆ-ը կորցրել Է գլոբալ առաջատարի դիրքերը. Ջոն Մակքեյն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Բարաք Օբամայի նախագահության չորս տարում ԱՄՆ-ը կորցրել Է համաշխարհային առաջատարի դիրքերը: Թամպայում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համազգային համագումարում օգոստոսի 29-ին այս պնդմամբ հանդես Է եկել Արիզոնայի նահանգից սենատոր Ջոն Մակքեյնը:

«Ցավոք, վերջին չորս տարում մենք հեռացել ենք գլոբալ առաջատարության մեր ավանդույթներից,- հայտարարել Է Մակքեյնը:- Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Լատինական Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում մեր դաշնակիցները կասկածեն աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերի հարցում: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Ռուսաստանը եւ Չինաստանն արգելք դնեն այն բանի վրա, թե մենք ախարհում ինչպես ենք պատշպանում մեր շահերն ու արժեքները»:

Սենատորը քննադատել Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Օբամայի, իր կարծիքով, հապճեպ որոշումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմական բյուջեի կրճատման ուղղությամբ գործող նախագահի կողմից ձեռնարկվող քայլերը:

Հայերեն Русский