Վայոց ձորում ներկայացվել են մարզային ստեղծագործողների գործերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի համերգային դահլիճում կայացել է գրական երաժշտական միջոցառում, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանի գրողների միության պատվիրակությունը` միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Վայոց ձորի մազպետարանից, Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի ներկա անդամներին, ողջույնի ջերմ խոսքեր են ասել մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Մասնաճյուղի մեկ տարվա գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Ֆոլիկ Հակոբյանը: Այնուհետև երաժշտական ընդմիջումներով հնչել են հատվածներ վայոցձորցի ստեղծագործողների չափածո և արձակ ստեղծագործություններից:

Վերջում ներկաներին իր կատարումներով ողջունել է մասնաճյուղի անդամ, ինքնուս ստեղծագործող, երգահան Արմեն Ադամյանը:

Մինչ միջոցառումը հյուրերը հասցրել էին այցելել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:

Հայերեն