Միջազգային

Օբաման Լուիզիանան եւ Միսիսիպին հայտարարել Է մեծ աղետի շրջաններ

1 րոպեի ընթերցում

Օբաման Լուիզիանան եւ Միսիսիպին հայտարարել Է մեծ աղետի շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգները մեծ աղետի շրջան Է հայտարարել այդ տարածքները պատուհասած «Այզեկ» արեւադարձային փոթորկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հաղորդել Է ամերիկյան NPR ռադիոկայանը:

Այս որոշումը թույլ կտա ԱՄՆ-ի իշխանություններին փող հատկացնել տարերքից տուժած շրջանների վերականգնմանը:

«Այզեկը» չորեքշաբթի երեկոյան կորցրել Է փոթորկի կարգավիճակը: Այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ, այն դեռեւս լուրջ սպառնալիք Է ներկայացնում, քանի որ կարող Է սաստիկ ջրհեղեղ առաջացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում