1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օգոստոսի 29-ին` ժամը 15.10-ին,հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորից գողություն է կատարվել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նույն չվերթի ուղևորուհիներից մեկը օդանավակայանում, իրերի զննման կետից գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410 հազար դրամի նյութական վնաս:Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:Գողոնն առգրավված է:
ՀՀոստիկանության ծառայողները նույն օրը Արմավիրի մարզի Արևշատ գյուղից գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում` թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50 դոլար, 43.000 դրամ և բանկային քարտ:Ոստիկանները պարզել են, որ տուժողը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է:
Կատարվում է քննություն: