1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի երեք զինծառայող Է զոհվել Աֆղանստանում, եւս երկուսը վերավորվել են աֆղանցի զինվորի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 30-ին հայտնել Է Ավստրալիայի վետերանների գործերի նախարար Ուորեն Սնոուդոնը: Նա նշել Է, որ ավստրալացիները փոխհրաձգության զոհ են դարձել, որը օգոստոսի 29-ի ուշ երեկոյան տեղի Է ունեցել տեղական ռազմակայանում: Նախարարի խոսքով՝ այդ ողբերգության շատ հանգամանքներ դեռեւս ճշտվում են:
Ներկայում Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիայի ուժերի կազմում ծառայում են 1550 ավստրալացի զինվորականներ, նրանք տեղաբաշխված են հիմնականում Ուրուզգանի նահանգում: Վերջին երեք զոհվածների հաշառմամբ Ավստրալիան 2002 թվականից ի վեր Աֆղանստանում կորցրել Է արդեն 36 զինծառայողների: