Հասարակական

Բնակիչները «թեժ գծով» ամենաշատը դժգոհել են առողջության առաջնային պահպանման կենտրոններից

1 րոպեի ընթերցում

Բնակիչները «թեժ գծով» ամենաշատը դժգոհել են առողջության առաջնային պահպանման կենտրոններից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ, որից 70-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 37-ը` երեկոյան, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից` արձանագրված հեռախոսազանգերը ըստ բնույթի այսպիսին են`տեղեկատվական 47,առողջությանառաջնայինպահպանման կենտրոնների գործունեության հետ կապված` 21,հիվանդանոցային ստացիոնար բուժօգնության խնդիրների հետ կապված` 10, օձի խայթոց` 6 (սա նշանակում է, որ նշված շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 6 դետք է արձանագրվել),այլ հարցերով` 23։

Նշված հեռախոսազանգերից 19-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին: Նախարար Դումանյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր դեպքի առիթով համապատասխան պարզաբանում է տրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում