Քաղաքականություն

ՀԱՊԿ զորավարժությունները տեղի կունենան նախանշված ժամկետում` սեպտեմբերի կեսերին. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ զորավարժությունները տեղի կունենան նախանշված ժամկետում` սեպտեմբերի կեսերին. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժանքների նախապատրաստական աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` զորավարժություններն, ինչպես և նախկինում հայտարարել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը, տեղի կունենան սեպտեմբերի կեսերին: Հովհաննիսյանի խոսքով` զորավարժություններին ներկա կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, միջազգային դիտորներ:

ԱԱՀՈՒ-ի կազմը բաղկացած է մշտական մարտական պատրաստականության զորամասերից եւ միավորումներից։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ընդհանուր քանակը գնահատվում է մոտ 20 հազար զինծառայող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում