Սիրիահայ երեխաները կարող են սովորել ցանկացած դպրոցում. Արմեն Աշոտյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ողջունելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին և հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներին` ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նրանց նախորդ տարվա աշխատանքի համար և դիմելով նրանց նշել. «Բոլոր խնդիրներով հանդերձ մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին, անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեև դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները, ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: Հերթական անգամ հայտարարում եմ, որ խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա, ապա` 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են: Մենք դեռևս փորձարկման փուլում ենք, և ես դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները մենք կունենենանք 2018 թվականին: Իսկ մինչ այդ, ուժերի համատեղմամբ պետք է լուրջ աշխատանք տանենք կրթական ծրագրերի, դասագրքերի, գնահատաման համակարգի և այլ խնդիրների բարելավման ուղղությամբ»:

Նախարարը տնօրենների ուշադրությունն է հրավիրել և շեշտել կրթական ոլորտի իրավական պահանջների կատարման կարևորությունը: «Շատ խիստ ենք վարվելու այն տնօրենների հետ, ովքեր կրթության և գիտության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում կունենան իրավական բացթողումներ»,- նշել է Աշոտյանը:

Նախարարը շեշտել է նաև կրթության որակի բարելավման խնդիրը, նշելով, որ այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը ավելացել է: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ ԿԳՆ-ի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:

Աշակերտների հաճախումների հետ կապված կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքում նախարարության մոտեցումը խիստ է լինելու: «Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ՝ ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից:Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն փորձ է արվում չարաշահել ինչպես կրթության կազմակերպման պատասխանատուների, այնպես էլ աշակերտների ծնողների կողմից:

«Ավագ դպրոցների գործի հաջողությունը, սիրելի տնօրեններ, ձեզանից է կախված, այս հարցում դուք կարող եք ակնկալել ՀՀ ԿԳՆ-ի մշտական աջակցությունը»,- ասել է նա:

Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման խնդրին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ համատարած աշխատանքներ իրականացնելու և բոլոր խնդիրները միանգամից և հիմնավոր լուծելու հնարավորություն պետությունն առայժմ չունի: Մոտավոր հաշվարկներով ավագ դպրոցների համալիր նորգման համար մոտ 120 մլն ամերիկյան դոլար կպահանջվի, ինչը պետության համար այս պահին լուրջ բեռ է : ՀՀ ԿԳ նախարարը նշելով, որ այս փուլում պետական մոտեցումը ավագ դպրոցների առաջնահերթ և հիմնական խնդիրների լուծմանն են միտված, հույս է հայտնել, որ Համաշխարհայաին բանկի աջակցությամբ առաջիկա տարում ավագ դպրոցների նորոգման ծրագիր կիարականցվի:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում: «Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ` լեզվական իմացության և ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է, և նրա կրթությունը քաղաքական և պատերազմական ֆորս մաժորի հետևանքով չպետք է տուժի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը :

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ավագ դպրոցների ֆինանսական կարգապահությանը, ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերին, կրթական ծրագրերին ու մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA