Հայ բռնցքամարտիկները 4:5 հաշվով զիջել են ուկրաինացիներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ակումբների հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ 4:5 հաշվով զիջել Է Կիեւում Ուկրաինայի բռնցքամարտի ակումբների հավաքականի հետ ընկերական մրցամարտում. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժնից:
Հաղթանակներ են տարել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56կգ քաշային Արամ Ավագյանը, 64կգ քաշային Արթուր Քիրաջյանը եւ գերծանր քաշային Արմեն Միմոնյանը:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի բռնցքամարտի ակումբների միության նախագահն Է հայազգի Վլադիմիր Մանուկյանը, որի հրավերով Էլ Հայաստանի բռնցքամարտիկները մեկնել են Ուկրաինա: