Թբիլիսին պաշտոնական տվյալներ Է հրապարակել ՌԴ-ի հետ սահմանի մոտ իրականացվող հատուկ գործողության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳ նախարարությունը պաշտոնական տվյալներ Է հրապարակել Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում իրականացվող հատուկ գործողության ընթացքում գրոհայինների եւ իրավապահ մարմինների կորուստների վերաբերյալ: Այդ տվյալների համաձայն՝ ոչնչացվել Է զինված խմբավորման 11 անդամ, հաղորդում Է «Արմենպրեսը»-ը՝ հղում անելով Նովոստի Գրուզիային: Եվս հինգ զինյալ շրջապատված Է: Ներկայում շարունակվում Է նրանց վնասազերծման գործողությունը: Իրավապահ մարմինների կողմից զոհվել Է երեք մարդ, եւս հինգը վերքեր են ստացել:

ՆԳ նախարարությունը նաեւ հայտարարել Է գրոհայինների կողմից պատանդ տարվածների ազատման մասին: Ընդսմին փրկված մարդկանց թիվը չի նշվել:

Ավելի վաղ վրացական «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Դաղստանի կողմից Վրաստանի տարածք Է ներթափանցել լավ զինված մի խմբավորում, որը բաղկացած Է շուրջ քսան մարդուց: Զինյալներն առեւանգել են տեղի տասը բնակիչների, ընդ որում՝ գերյալներին բաժանել են մի քանի խմբերի:

Օգոստոսի 28-ին այն շրջան, որտեղ նկատվել են գրոհայինները, փոխադրվել են վրացի զինվորականներ եւ ՆԳ նախարարության աշխատակիցներ: Օգոստոսի 29-ի առավոտյան ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ սահմանի մոտ հատուկ գործողություն Է իրականացվում դիվերսանտների դեմ:

Կեսօրին մոտ «Ռուսթավի-2» հեռուստաալիքը տեղեկատվություն Է տարածել այն մասին, որ ՆԳ նախարարության ուժերն արդեն ազատել են երկու խումբ պատանդների եւ պատրաստվում են ազատել երրորդ խմբին: Հեռուստաալիքը նաեւ հաղորդել Է, որ անցած ողջ գիշերվա ընթացքում գործողության անցկացման շրջանում «ինտենսիվ հրաձգություն Է եղել»: Հատուկ գործողության կապակցությամբ Վրաստանում ստեղծվել Է օպերատիվ շտաբ, որը գլխավորել Է երկրի վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: Շտաբի կազմում ընդգրկվել են ներքին գործերի, պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA