Ճապոնիայի ընկերությունը ներկայացրել Է մոտոցիկլետ, որն աշխատում Է արտաթորանքից ստացվող վառելիքով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում զուգարանակոնքեր արտադրող ընկերություններից մեկը ներկայացրել Է մի մոտոցիկլետ, որը որպես վառելիք օգտագործում Է կենդանիների կենսագործունեության արգասիքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Այդ եռանիվ մոտոցիկլետի սովորական նստոցի փոխարեն տեղադրված Է զուգարանակոնք, հետեւից ամրացված Է զուգարանի թղթի մեծ գլանափաթեթ: Այս դիզայնը մշակվել Է, որպեսզի մոտոցիկլետը տեսած մարդիկ անմիջապես հասկանան, որ դա մշակել Է հենց այն ընկերությունը, որը մասնագիտանում Է զուգարանակոնքերի արտադրության բնագավառում:
Ընկերությունում նշել են, որ չեն պատրաստվում մոտոցիկլետը սերիական արտադրության հանել: