Խորովածի փառատոնը կանցկացվի հայկական ամենահին որմնանկարներն ունեցող եկեղեցու մոտ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 8-ին կանցկացվի Խորովածի համահայկական չորրորդ փառատոնը: Այս տարի, համեմատած նախորդ երեք տարիների, փառատոնի մասնակիցների և հյուրերի թիվն ավելացել է: Փառատոնի ծրագիրը մասնակիցներին թեմայի ազատություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի ուտեստը պատրաստել այնպես, ինչպես իրենք են նախընտրում: Մասնակիցներից յուրաքանչյուրին փառատոնի վերջում տրվելու են պատվոգրեր, իսկ առաջին երեք հաղթողներին` նաև գավաթներ: Խորովածի համահայկական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը, «Հայ խորհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպությունը, «Արենի փառատոնը» և Լոռու մարզպետարանը:

«Խորովածի համահայկական փառատոնն ունի մի քանի կարևոր նպատակներ: Մենք ունենք ազգային ուտեստների լուսաբանման և տարածման լուրջ խնդիր: Կազմակերպիչներիս նպատակերից մեկն է աշխարհին ցույց տալ, թե ինչ տարատեսակ ուտեստներով է հարուստ հայկական խոհանոցը: Այլ երկրներ հայկական ուտեստը ներկայացնում են որպես իրենց ազգայինը. պետք է աշխարհին տեղեկացնել, որ տվյալ կերակրատեսակը պատկանոմ է հայկական խոհանոցին: Այս փառատոնը, կարծում եմ, լավ առիթ է զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր կանչելու համար, նաև հնարավորություն է մարզերի բնակիչներին միմյանց հետ շփվելու ու միմյանց ցույց տալու իրենց խոհարարական հմտությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Մշակույթային այս փառատոնը կազմակերպում ենք Ախթալայի Մարիամ Աստվածածին վանքի մոտ, քանի որ շատերը չգիտեն այս եկեղեցու մասին, և մենք նպատակ ունենք աշխարհին ներկայացնել հայկական ամենահին որմնանկարներ ունեցող կոթողներից մեկը»,-ասաց «The Beautified Project» հայկական ռոք խմբի հիմնադիր, մեներգիչ Անդրե Սիմոնյանը:

2011թ. կազմակերված միջոցառման ժամանակ եղել են հյուրեր, ովքեր համաձայնել են իրենց աջակցությունն ունենալ եկեղեցու գմբեթի վերակառուցման գործում: Այս ծրագիրն ընթացքի մեջ է, և շատ շուտով կսկսվեն վերակառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն երկու տարուց:

Փառատոնին մասնակցելու են «Սասնա ծռեր համույթը», «The Beautified Project» հայկական ռոք խումբը, անհատ երգիչներ: Լինելու են նաեւ նկարների, կավագործության ցուցադրություննր, կազմակերպվելու են տարատեսակ խաղեր:

Խորովածի համահայկական փառատոնի կազմակերպիչները հավելեցին, որ հաջորդ տարի, բացի այս փառատոնից, նաև նախատեսվում է Գյումրիում կազմակերպել «Արհեստի և արվեստի» միջոցառումը, առաջին անգամ Հայաստանում` նաեւ «Հացի և կենացի» փառատոնը: Հաջորդ տարի արդեն պատրաստ կլինի խորովածի համահայկական փառատոնի կանոնադրությունը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA