1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի ղեկավար մարմինները հայտարարել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին պետք է հանձնել Միջազգային քրեական դատարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Թունիսըսիրիական բանակին որակել է որպես «ներքին օկուպացիոն» բանակ: Թունիսը նախագահ Ասադին մեղադրել է անօրինական գործողություններ իրականացնելու մեջ:
Երկրի ղեկավարությունը քննադատել է նաեւ Դարիայում տեղի ունեցած ոճրագործությունը եւ պահանջել է ջանքեր գործադրել բռնությունները դադարեցնելու ուղղությամբ: Այունհետ պաշտոնական Թունիսը կոչ է արել օգտագործել Իրանի ազդեցությունը Սիրիայի վրա` սպանությունները դադարեցնելու համար:
Թունիսն առաջին պետությունն էլ, որն իր երկրից վտարել է Սիրիայի դեսպանին` ի նշան բողոքի: