Չավեսը «Ամուայ» նավթամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունը համեմատել Է ատոմային ռումբի պայթյունի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը «Ամուայ» նավթավերամշակման գործարանում գազի պայթյունը համեմատել Է ատոմային ռումբի պայթյունի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Օգոստոսի 28-ին ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նա հայտարարել Է, որ 100 մլն բոլիվարի (23 մլն դոլար) օգնություն Է հատկացրել պայթյունից տուժածներին եւ առաջարկել Է ողբերգության վայրում կանգնեցնել դրա զոհերի հուշարձան: «Այնտեղ ասես ատոմային ռումբ Է ընկել, թեեւ դա կուտակված գազի պայթյուն Էր»,- ասել Է բոլիվարյան հեղափոխության առաջնորդը:

«Պետրոլեոս դե Վենեսուելա» նավթի եւ գազի պետական կոնցեռնի փոխնախագահ Ասդրուբալ Չավեսը խոստացել Է, որ «Ամուայ» նավթավերամշակման գործարանն աշխատանքը կվերականգնի երկու-երեք օրից: Նա նշել Է, որ ձեռնարկության անձնակազմն այժմ պատրաստվում Է գործարկել արտադրական գործընթացը:

Օգոստոսի 28-ին նավթավերամշակման գործարանում մարվել Է պայթյունից հետո բռնկված հրդեհը: Պայթյունի ալիքից վնասվել Էր գործարանից ոչ հեռու գտնվող 209 բնակելի շենք, այդ թվում՝ ազգային գվարդիայի զորանոցը: Զոհվել Է 41 մարդ, եւս վեցը անհայտ կորած Է համարվում: Զոհվածներից 18-ը ազգային գվարդիականներ են, որոնց խնդիրներից մեկը նավթավերամշակման համալիրի պահպանությունն Է:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA