1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի ծովալճակի Լիդո կղզում օգոստոսի 29-ին կլուսավորվեն 69-րդ Միջազգային կինոփառատոնի կամ Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսի Էկրանները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ստուգատեսը, կազմակերպվելով ուղիղ 80 տարի առաջ՝ 1932 թվականին, ստացել Է «Մոստրա» անվանումը:
Փառատոնի ակունքների մոտ կանգնած են եղել ռադիոյի իտալացի գյուտարար Գուլերմո Մարկոնին, ականավոր իտալացի դրամատուրգ Լուիջի Պիրանդելոն, ինչպես նաեւ կինեմատոգրաֆի հիմնադիրն ինքը՝ Լուի Ժան Լյումիերը: Նրանք բոլորը մտել են Վենետիկի արվեստի բիենալեի շրջանականերում նոր ձեռնարկման Պատվավոր կոմիտեի կազմի մեջ, բիենալե, որը խրախուսվում Էր Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Բենիտո Մուսոլինիի կողմից:
Ասում են, որ հենց նա Է վենետիկյան ռիվիերան՝ Ադրիատիկի ափին 1920 – 30-ական թվականներին հեղինակավոր առողջարանը, ընտրել կինոստուգատեսի անցկացման վայր: Մինչ օրս փառատոնն օգտվում Է Կինոյի պալատից եւ նախկին Խաղատան շենքից, որոնք կառուցվել են դեռ դուչեի ժամանակներում եւ Իտալիայի տոտալիտար ճարտարապետության նմուշներ են: