1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին` ժամը 18.40-ին,Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոման Ե.-ին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա նույն օրը` ժամը 16.30-ին, տոնավաճառի խանութ-սրահներից մեկի ցուցափեղկից գողացել է ոսկյա շղթա և դիմել փախուստի, սակայն քաղաքացիների կողմից բռնվել ու հանձնվել է ոստիկաններին:Կատարվում է հետաքննություն: