1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն իրականացնում է Երեւան-Հալեպ-Երեւան այս ամսվավերջին լրացուցիչ չվերթը:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, ինքնաթիռն արդեն 50 ուղեւորով առավոտյան ժամը 8:00-ին մեկնել է: Այն Երեւանում կլինի 12:40-ին` 70 ուղեւորով:
Հարցին` Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ սեպտեմբերին լրացուցիչ չվերթներ նախատեսվո՞ւմ են, թե ոչ, Ավետիսովան պատասխանեց, որ կանոնավոր չվերթներն այդ ուղղությամբ կշարունակվեն, իսկ լրացուցիչ չվերթների հարցը դեռ քննարկման փուլում է:«Ամեն ինչ հանգամանքներից է կախված»,-ասաց նա:
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն օգոստոսի սկզբին սկսեց իրականացնել լրացուցիչ չվերթներ դեպի Հալեպ` պայմանավորված Սիրիայում ստեղծված քաղաքական ճգնաժամային իրավիճակով: Օգոստոսի 2-ին` ժամը 14:01-ին, իրականացվել է Երեւան-Հալեպ-Երեւան առաջինլրացուցիչ չվերթը:Երեւանից Հալեպ օդանավը մեկնել է առանց ուղեւորների, վերադարձել` 47 ուղեւորով:Լրացուցիչ չվերթներ իրականացվել են նաեւ օգոստոսի 8-ին, 15-ին,22-ին: