Օլանդի գրասենյակը հաստատել է Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամկետները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման հետաձգման պատճառը միայն արձակուրդներն ու նախագահի զբաղվածությունը չէր:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Ֆրանսիայի Հայ դատի ղեկավար Հրաչ Վարժապետյանը նշեց, որ օգոստոսն արձակուրդային ամիս է բոլոր ֆրանսիաբնակների, այդ թվում` նախագահի համար, սակայն հանդիպումն այս ընթացքում չի կայացել առավելապես այն պատճառով, որ հայ համայնքը չի ցանկացել շտապողականություն ցուցաբերել:

«Մենք հստակ պետք է պատրաստեինք մի քանի կետերից բաղկացած այն փաստաթուղթը, որը վերաբերելու էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելուն: Օլանդի գրասենյակից արդեն հաստատել են, որ հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի ընթացքում, հավանաբար ամսվա կեսին, սակայն մեզ համար խնդիրը հանդիպման հստակ օրը չէ, այլ նախագահի հետ մեր ջերմ հարաբերությունները գործնականի վերածելն է»,-նշեց Վարժապետյանը: Նրա խոսքով` օրինագծի մշակումը պետք է ստանձնի սոցիալիստ պատգամավոր, քանի որ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ իշխանությունը մեկքաղաքական ուժի ձեռքում է, եւ այս դեպքում հաջողության հնարավորություններն ավելի մեծ են:

Վարժապետյանը չի բացառում այն, որ այս անգամ եւս հնարավոր է կրկնվի Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման տարիների սցենարը:«Եթե հարցը չհասնի Սահմանադրական խորհուրդ, ապա նախագահը խոստացել է իր պարտավորությունները կատարել, սակայն մենք միշտ զգույշ ենք, քանի որ սա քաղաքականություն է: Մեզ համար գոտեպնդիչ է այն, որՕլանդըհարցն առաջ մղեց իր պաշտոնավարման առաջին ամիսներին, իսկ Սարկոզին` իր հնգամյա գործունեության վերջին վեց ամիսներին, այսինքն` Օլանդը նժարին է դնում իր առաջիկա հինգ տարիների աշխատանքը: Մենք նրան չհավատալու այլընտրանք չունենք»,-ընդգծեց նա: Վարժապետյանի փոխանցմամբ` եթե Օլանդը չպահի իր խոստումը, ապա հայ համայնքի դրական վերաբերմունքը կփոխվի, եւ բողոքը նրա հանդեպ նույնքան խիստ կլինի:

Խոսելով օրինագծի առնչությամբ Թուրքիայի վարած քաղաքականության մասին` եվրոպահայ քաղաքական գործիչը նկատեց, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է միջամտել այդ գործընթացին:

«Նրանք ամեն մեթոդ կկիրառեն գործընթացին խոչընդոտելու համար: Գործի է լծված իրենց ամբողջ պետական ապարատը, պետության կողմից տրամադրված միլիոնավոր գումարները, այսինքն` մեր «կռիվն» անհավասար է, սակայն վերջնական արդյունքում մենք ենք հաղթելու, քանի որ արդարությունը մեզ հետ է: Չի բացառվում, որ թրքական հակազդեցության ավելի խիստ տարբերակների, թրքավայել ոճի հանդիպենք նաեւ հիմա, ինչպես Սարկոզիի պաշտոնավարման ընթացքում էր, սակայն Ֆրանսիայի հայությունն իրապես միասնական է. բոլոր կուսացությունները, ուժերը, կառույցները համախմբված են մեկ հարցի շուրջ»,-վստահեցրեց Վարժապետյանը: Նրա համոզմամբ` այս օրենքի հարցը միայն Ֆրանսիայի հայությանը չի վերաբերում. այն համազգային խնդիր է:Թուրքիան գիտակցում է, որ Ֆրանսիայի օրինակին կարող են հետեւել Եվրոպական եւ Արեւմտյան այլ երկրներ:

«Բացի միլիարդավոր դոլարների տնտեսական կապերից, այսօր կա նաեւ Թուրքիային չնեղացնել հարց: Սրանք քաղաքական հարցեր են, թեպետ նախագահը նշել է, որ արտաքին քաղաքականության հարցերը որեէ կապ չունեն օրենքի ընդունման հետ»,-ընդգծեց Վարժապետյանը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը 2011թ-ի դեկտեմբերի 22-ին ընդունվել էր երկրի Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: 2012թ-ի հունվարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի Սենատը: Օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտման համար կսահմանվեր մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA