Նշանակվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց իրավունքների եւ խաղաղության հարցերով հատուկ ներկայացուցիչ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի դիվանագետ Մարի Սկարեն նշանակվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց իրավունքների, խաղաղության եւ անվտանգության հարցերով առաջին հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», օգոստոսի 28-ին հաղորդել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
Մինչ այժմ Սկարեն զբաղեցնում Էր ՆԱՏՕ-ին առընթեր Նորվեգիայի մշտական ներկայացուցչության փոխղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ նա Աֆղանստանում Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչության փոխղեկավարն Էր եւ ՄԱԿ-ին առընթեր Նորվեգիայի մշտական ներկայացուցչության խորհրդականը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց իրավունքների, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի պարտականությունների մեջ մտնում են «այդ բնագավառում ՆԱՏՕ-ի քաղաքականության եւ գործունեության մասին իրազեկվածության բարձրացումը, ՄԱԿ-ի եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համակարգման եւ համագործակցության ապահովումը»,-ասված Է մամլո տեղեկագրում:
Սպասվում Է, որ Սկարեն պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերին: