ԱՊՀ-ի շրջանակներում Ազատ առեւտրի գոտու պայմանագրի մանակիցներն ստեղծում են միջնորդ դատարան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան, որոնք վավերացրել են ԱՊՀ-ի շրջանակներում Ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) պայմանագիրը, մտադիր են մինչեւ տարեվերջ գործարկել միջնորդ դատարանների միջոցով առեւտրական վեճերի լուծման մեխանիզմը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին գրել Է «Կոմերսանտ-Ուրիաինա»-ն:
«Մենք որոշել ենք սկսել միջորդ դատավորների պաշտոնների թեկնածուների ընտրումն առեւտրական վեճերի լուծման համար: Համոզված եմ, որ այս մեխանիզմը կլինի ոչ միայն ավելի Էժան, այլեւ ավելի արագ, քան Ժնեւինը (որտեղ գտնվում Է ԱՀԿ-ի վեճերի լուծման մարմինը)»,- հայտարարել Է այցով Կիեւում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Ուկրաինան օգոստոսի 27-ին նախաստորագրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ առեւտրական հարցերում համագործակցելու մասին հուշագիրը:
Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Պյոտր Պորոշենկոյի խոսքով՝ թեկնածուների ընտրումը կտեւի շուրջ երեք ամիս, ինչից հետո նոր մեխանիզմը կսկսի գործել: «Մենք մեր արտադրողներին ոչ թե դրդում ենք այն բանին, որ օգտվեն վեճերի լուծման հենց այս մեխանիզմից, այլ նրանց այլընտրանք ենք առաջարկում»,- պարզաբանել Է Պորոշենկոն:
Առեւտրական վեճերի լուծման կանոնակարգն ամրագրված Է ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրում, որը կոչված Է փոխարինելու ԱՊՀ-ի երկրների միջեւ գործող պայմանագրին: Սակայն նոր փաստաթուղթը վավերացրել են ութ ստորագրածներից միայն երեքը՝ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Բելառուսը: Պայմանագիրը պետք Է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 23-ին:
Սպասվում Է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջն ԱՊՀ-ի շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կվավերացնեն եւս հինգ երկրներ՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Մոլդովան: