Ադրբեջանի նախագահը մեկնել է Բելառուս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օգոստոսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Բելառուս: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է բելառուսական «Բելտա» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ «երկրների ղեկավարները նեղ եւ ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն», որտեղ կքննարկեն «բոլոր ուղղություններով երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր»:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում Ալիեւի` Բելառուս կատարած այցի մասին տեղեկություն չկա: