Թուրքիայի նախագահը հիվանդանոցումկմնա եւս հինգ օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն Անկարայի Հաջեթթեփե համալսարանի հիվանդանոցում կմնա եւս հինգ օր, որտեղ օգոստոսի 22-ից լսողության խնդրի հետ կապված բուժման կուրս է անցնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հաջեթթեփե համալսարանի ռեկտոր Մուրադ Թունջերը:

Նրա վկայությամբ` թեեւ Թուրքիայի նախագահի առողջական վիճակն արդեն լավ է, սակայն, նա եւս հինգ օր ստացիոնար բուժման կարիք կա: Թունջերը նշել է, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս նախագահ Գյուլին մասնակցելու օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվող «Հաղթանակի տոն»-ին նվիրված պաշտոնական արարողություններին:

Թուրքական ԶԼՄ-ներն օգոստոսի 27-ին հայտնել էին, որ հիվանդության պատճառով Թուրքիայի նախագահի առաջիկա երկու ամիսներին ծրագրված արտասահմանյան բոլոր այցերը հետաձգվել են:

Ղըրղզստանում Թուրքական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար օգոստոսի 22-ի առավոտյան Բիշքեկ այցելած Գյուլի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Լսողության հետ խնդիր առաջանալու պատճառով, Գյուլն ընդհատել էր այցը եւ շտապ վերադարձել Անկարա: Թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դեռեւս 2006 թ. Գյուլը վիրահատության էր ենթարկվել ականջների քրոնիկ հիվանդության պատճառով: Այս տարվա հուլիսին Գյուլը հետազոտվել էր Հաջեթթեփեի հիվանդանոցում: Բժիշկները նրան խորհուրդ էին տվել առաջիկա ամիսներին խուսափել ինքնաթիռով թռիչքներից, ինչի պատճառով Թուրքիայի նախագահը հետաձգել էր Լատվիա եւ Լիտվա կատարելիք պաշտոնական այցերը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA