Դերենիկ Դումանյանը Արգենտինայի առողջապահության նախարարին հրավիրել է Երևան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով դեսպանին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։

«Դեռևս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։ Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ 2008-ին ստեղծված «Ֆայդեք Արմենիա» (FIDEC Armenia) հինմադրամը միայն անցած տարի Տավուշի մարզում վերատադրողական առողջության ծառայությունների տրամադրման և առողջ ապրելակերպին նվիրված երեք ծրագիր է իրականացրել։ Բայց ցանկալի է, որ համագործակցությունը շատ ավելի լայն շրջանակներ ունենա։ Կարծում եմ, որ այս հանդիպումն այդ ուղղությամբ նոր հեռանկարներ կբացի»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ընդգծել է, որ անցած կարճ ժամանակաընթացքում ինքն ուսումնասիրում է այն ոլորտները, որտեղ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել։ Իսկ առողջապահության ոլորտում բավական լուրջ հիմքեր կան սկիզբ դրված համագործակցությունը խորացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել երկու նախարարության միջև կապ հանդիսանալ՝ բոլոր համատեղ ծրագրերի իրականացման գործում։

Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտում բազմաթիվ ուղղություններով համագործակցության հնարավորություններ կան։ Եվ այդ ծրագրերում ակտիվորեն կարող են ընդգրկվել նաև արգենտինահայ բժիշկները, որոնց հետ Հայաստանի գործընկերներն արդեն աշխատում են հայ բժիշկների պարբերաբար կազմակերպվող միջազգային համագումարների շրջանակներում։

Նախարարը դեսպանի միջոցով Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին հրավիրել է Երևան՝ փոխշահավետ համագործակցության ծրագրերը միասին քննարկելու նպատակով։ Դեսպանը խոստացել է փոխանցել հրավերը և իր հերթին հույս հայտնեց, որ այս հանդիպումը առողջապահության ոլորտում հայ-արգենտինական արդյունավետ փոխգործակցության խորացման սկիզբը կդնի։

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA