2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիբեթցի երկու դեռահասնել են զոհվել՝ ինքնահրկիզման ակտ իրականացնելով Սիչուանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հաղորդել են ակտիվիստները եւ ամերիկյան մամուլը:
18-ամյա վանական Լոբսանգ Կալսանգը եւ 17-ամյա նախկին վանական Դամչոեկը օգոստոսի 27-ի առավոտյան ինքնահրկիզում են կատարել Կիրտի վանքի մոտ, որը գտնվում Է Աբայի շրջանում: Այստեղ հաճախ են կազմակերպում բողոքի նման գործողություններ, հայտարարել Է «Ազատ Տիբեթ» կազմակերպությունը, որի շտաբ-կացարանը գտնվում Է Լոնդոնում: Ըստ կազմակերպության տվյալների՝ այն տիբեթցիների թիվը, որոնք 2009 թվականից ինքնահրկիզմամբ վերջ են տվել իրենց կյանքին, հասել Է 51-ի:
Դեռահասները զոհվել են օգոստոսի 27-ի երեկոյան այն բանից հետո, երբ նրանց տեղափոխել են պետական հիվանդանոց:
Երիտասարդները բացականչում Էին չինական կառավարման եւ Տիբեթում իրականացվող քաղաքականության դեմ ուղղված կարգախոսներ, հաղորդում Է Radio Free Asia (RFA) ռադիոկայանը՝ վկայակոչելով ականատեսների:
«Ականատեսները վկայում են, թե ինչպես են նրանք վազելով անցել մոտավորապես 20 քայլ: Նրանց մարմիններն այրվում Էին, իսկ հետո նրանք ընկան գետնին»,-RFA-ին պատմել են Հնդկաստանում ապրող երկու վանականներ: