1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը Սիրիայի ներկա ճգնաժամային իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ-ին և նրան աջակցող Թուրքիային, Սաուդյան Արաբիային ու Քաթարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, այս մասին Մուալիմն ասել է Independent պարբերականի մերձավորարևելյան թղթակցի հետ զրույցում:
«Սիրիայում առկա ճգնաժամի հիմնական պատասխանատուն ԱՄՆ-ն է, իսկ երկրում գործադրվող բռնության 60 տոկոսի աղբյուրն են` Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը»,- նշել է Սիրիայի ԱԳ նախարարը` հայտարարելով, որ նման պայմաններում Թուրքիան զենք է դարձել ԱՄՆ-ի ձեռքին: Մուալիմը միաժամանակ ընդգծել է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերոնշյալ երկրների վարած քաղաքականությունը պարզապես անհասկանալի է: