Ռուսաստանն Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ միասին կարող Է գերծանր հրթիռ ստեղծել դեպի Մարս թռիչքների համար
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ կարող Է ստեղծել գերծանր տանող հրթիռ դեպի Լուսին եւ Մարս թռիչքներ իրականացնելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 28-ին այս կարծիքը հայտնել Է «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայի (ՀՏԿ) նախագահ, գլխավոր կոնստրուկտոր Վիտալի Լոպոտան՝ ելույթ ունենալով 7-րդ միջազգային օդատիեզերական կոնգրեսում:
«Մենք կկարողանանք առաջիկա 5 – 7 տարում ունենալ այնպիսի բեռնամբարձություն, որը պակաս չի լինի այն բեռնամբարձությունից, որը պլանավորում Է ԱՄՆ-ը»,- ասել Է նա:
Կորպորացիայի ղեկավարը պազաբանել Է, որ ներկայում մնացել են անցյալ տասնամյակների ամենամեծ նվաճման՝ խորհրդային «Էներգիա» հրթիռային համակարգի ձեռքբերումները: Լոպոտայի կարծիքով՝ այդ տանող հրթիռի տեխնոլոգիաների հիմքի վրա հնարավոր Է ստեղծել գերծանր հրթիռ, որը կապահովի դեպի Լուսին եւ Մարս ուղեւորությունների հավակնոտ ծրագրի իրագործումը: