Թուրքական սերիալը «սպանել» է հորդանանցի պատանուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանցի 12-ամյա պատանին թուրքական սերիալի ազդեցության տակ կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 180 կմ հեռավորության վրա գտնվող Քադիսիե գյուղում: Հորդանանի ոստիկանությունը հայտնել է, որ պատանին աշխատել է «կյանքի կոչել» թուրքական սերիալում դիտած տեսարանը:

Հայերեն