Սպորտ

«Զենիթ»-ը պատրաստ է 50 միլիոն եվրոյով գնել Հալկին

1 րոպեի ընթերցում

«Զենիթ»-ը պատրաստ է 50 միլիոն եվրոյով գնել Հալկին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլի ակումբի տնօրենների խորհուրդն օգոստոսի 27-ին կայացած իր նիստին հավանություն Է տվել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի եւ պորտուգալական «Պորտու» ակումբի խաղացող Հալկին գնելու առաջարկությանը՝ այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գազետա.ռու կայքը:

Գործարքը կայանալու դեպքում «Զենիթ»-ը բրազիլացի ֆուտբոլիստի համար պետք Է վճարի 50 միլիոն եվրո` ներառյալ վերջինիս հասանելիք հավելավճարները:

Հալկը համարվում Է Բրազիլիայի ամենահեղինակավոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն վերջերս Լոնդոնի օլիմպիական խաղերին նրա ելույթը ոչ մասնագետներին, եւ ոչ Էլ մարզասերներին առանձնապես չի տպավորել. մասնավորապես, Մեքսիկայի հավաքականի հետ վճռական հանդիպման ժամանակ բրազիլացիները զիջեցին 0:2 հաշվով:

«Զենիթ» ակումբի ղեկավարությունը, Հալկին գնելու ցանկություն հայտնելով, նշել Է, որ իրենց թիմին հենց այս տիպի ֆուտբոլիստ Է անհրաժեշտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում