1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերի արժեքը օգոստոսի 27-ին Հելսինկիի սակարանում կայացած առեւտրաշրջանի ընթացքում բարձրացել Է 10 տոկոսով, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, արժեթղթերի գնի կտրուկ աճը կապված Էր ամերիկյան դատարանի վճռի հետ, որը որոշել Է հօգուտ Apple-ի Samsung-ին տուգանել մեկ միլիարդ եվրո:
Այդ որոշումը կարող Է շահավետ լինել Nokia-ի եւ նրա գործընկերոջ՝ Microsoft-ի համար, որոնք, ինչպես եւ Apple-ը, նույնպես Samsung-ի մրցակիցներ են սմարթֆոնների արտադրության բնագավառում:
2010-2011 թվականներին Nokia-ն անհաջողություններ Էր կրում հատկապես Samsung-Google միավորման դեմ մղվող պայքարում: Կորեական կորպորացիան դարձել Է սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարը, իսկ Android գործառնական համակարգն ամբողջ աշխարհում այժմ օգտագործվում Է 65 տոկոս նման սարքերում: Իր հերթին Nokia-ն օգտագործում Է Microsoft-ի մշակած շարժական Windows-ը, որին պատկանում Է շուկայի ընդամենը 5 տոկոսին:
Ակնկալվում Է, որ Nokia-ն սեպտեմբերի սկզբին կառաջարկի սմարթֆոնի նոր մոդել ОС Windows Phone-ով: Ընկերության համար դա վճռորոշ պահ կլինի այդ շուկայի համար մղվող պայքարում: