Միջազգային շուկայում հայկական գորգերի պահանջարկն աճում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական և միջազգային շուկայում այս տարի նկատվում է հայկական գորգերի պահանջարկի աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրին «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ընկերության գործադիր տնօրեն Արման Գրիգորյանը և «Մեգերյան Կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը: «Ճգնաժամի հետ կապված վերջին չորս տարիների ընթացքում շուկայում նվազել էր մեր գորգերի պահանջարկը, բայց այս տարի ակնհայտ նկատվում է բավական մեծ աճ»,-ասաց Արման Գրիգորյանը:

Ընկերության արտադրանքի 90 տոկոսն արտահանում ենք Եվրոպա, Ասիա, ԱՄՆ, իսկ մնացածը իրացնում ենք ներքին շուկայում: Գորգագործության մեջ օգտագործում ենք հիմնականում հայկական ավանդական նախշերը, կատարում ենք տարբեր նախշերի համադրություն: «Եթե պատվիրատուն ներկայացնում է իր առաջարկը, ապա գործում ենք ըստ առաջարկի: Գորգագործության մեջ բացառապես օգտագրծում ենք տեղական ոչխարի բրդից մանված թելերը»,-ասաց «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ընկերության գործադիր տնօրենը:

«Մեգերյան Կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նույնպես նշեց, որ, համեմատած վերջին մի քանի տարիներին, այս տարի նկատվում է հայկական գորգերի նկատմամբ միջազգային շուկայի հետաքրքրության բարձրացում:

«Մեր գորգերը նման են նամակի. ամեն նախշ իր մեջ պարունակում է մի հետաքրքիր գաղափար, իսկ ամբողջական գորգը իրենից ներկայացնում է յուրատեսակ միտք: Մենք աշխատում ենք պահպանել մեր ազգայինը, քանի որ հիմա շատ երկրներ օգտագործում են հայկական նախշը և փորձում են ներկայացնել որպես իրենց երկրի մշակույթը: Մեր ընկերությունը միշտ քայլեր է ձեռնարկել, որ հայկական գորգերը միջազգային շուկայում գտնեն իրենց տեղը»,- նշեց Անդրեասյանը:

Գորգեր գործելիս ընկերությունն օգտագործում է դիզայներական ժամանակակից միտքը` հայկական ոճի մեջ, ինչպես նաև` ըստ պատվիրատուի պահանջարկի կատարվում են չափի, ձևի, գունայի համադրություններ:

Ամեն տարի այս ընկերությունները հայկական գորգերը ներկայացնում են ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում ընթացող ցուցահանդեսին, ինչպես նաև «Մեգերյան կարպետ» ընկերությունը մասնակցում է հունվարին Գերմանիայում կազմակերպվող գորգերի ամենամյա ցուցահանդեսին:

Հայաստանում գորգերի եւ գորգեղենի արտադրությամբ զբաղվող 5 ձեռնարկությունները 2011 թվականին տվել են 77,31 մլն դրամի արտադրանք: Աճը 2010 թվականի նկատմամբ 23,7 տոկոս է. թողարկվել են 17,1 տոննա գորգեր եւ գորգեղեն` 2010 թվականի 13,8 տոննայի դիմաց: Գորգագործությամբ զբաղվող հինգ ընկերություններից հիմնական ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվում են «Մեգերյան կարպետ» ԲԲ եւ «Թուֆենկյան թրանս կավկազուս» ՍՊ ընկերությունները:

Հայկական մշակույթի համակարգում իր առանձնակի տեղը գրավող գորգագործական մշակույթը հայտնի է եղել մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից: Հայկական գորգերը շուկայում առանձնանում են իրենց գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ, գործման բարձր որակով:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA