Միջազգային

Կյանքից հեռացել է լուսին ոտք դրած առաջին մարդը՝ Նիլ Արմսթրոնգը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է լուսին ոտք դրած առաջին մարդը՝ Նիլ Արմսթրոնգը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, ով առաջին մարդն էր պատմության մեջ, որ ոտք դրեց լուսին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, Արմսթրոնգը սրտի հիվանդություն է ունեցել և օգոստոսի սկզբին սրտի վիրահատության ենթարկվել:

«Սգալով նրա մահը՝ մենք միևնույն ժամանակ գիտակցում ենք այն հսկայական ծառայությունը, որ նա մատուցեց մարդկությանը և հուսով ենք, որ նա օրինակ կլինի ամբողջ աշխարհի երիտասարդների համար՝ երազանքներն իրականացնելու, հետազոտելու, սահմանները վերացնելու և իրենցից մեծ նպատակներին ծառայելու համար»,- ասված է Արմսթրոնգի ընտանիքի տարածած հայտարարության մեջ:

1969թ-ի հուլիսի 20-ին Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց լուսին:«Սա փոքր քայլ է մի մարդու համար, սակայն հսկայական թռիչք մարդկության համար»,- Արմսթրոնգի հանրահայտ արտահայտությունը ներառվեց պատմության դասագրքերում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում