Թուրքիայում առաջարկում են վերացնել քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մանիսայի պատգամավոր Սելչուկ Օզդաղն առաջարկել է վերացնել երկրում ամենամեծ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորների անձեռնամխելիությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com կայքը:

Օզդաղը մեղադրել է քուրդ պատգամավորներին` երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության անդամներին աջակցելու մեջ: Նա հայտարարել է, որ ԽԺԿ անդամներն ամեն կերպ օգնում են այն քուրդ զինյալներին, ովքեր առևանգում են թուրք քաղաքացիներին և երկրում ահաբեկչական գործողություններ են ծավալում: Նա նշել է, որ քուրդ պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու մասին առաջարկ կանի սեպտեմբերի 17-ին` թուրքական մեջլիսի նստաշրջանի բացման ժամանակ:

Թուրքիայում քրդական կուսակցության դեմ տրամադրությունները սրվել են օգոստոսի 17–ից հետո, երբ Շեմդինլիից 20 կմ հեռավորության վրա` Բաղլար գյուղի մոտ գտնվող Գյուզելքայա վայրում, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 6 զինյալներ կանգնեցրել էին քուրդ պատգամավորներին եւ հասարակական գործիչներին տեղափոխող 50 հոգանոց ավտոշարասյունը եւ կես ժամ զրուցել նրանց հետ: Թուրքական մամուլն անհանգստություն էր հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գրկախառնվել են PKK-ի զինյալների հետ, ջերմորեն զրուցել եւ հրաժեշտի ժամանակ բարեկամաբար սեղմել նրանց ձեռքը: Նշվում էր, որ PKK-ի զինյալները «քարոզել» են շարասյան կազմում ընդգրկված ԽԺԿ-ի բարձրաստիճան գործիչներին:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA