Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական նվագախմբերը համատեղ ելույթ կունենան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ Գորիս-Վիեն քույր քաղաքների բարեկամության 20-ամյակների առթիվ, Վիենի Le CIEM նվագախումբը եւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը Հայաստանում համատեղ համերգներ են ունեցել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիենի Հայ մշակույթի տան տնօրեն Պատրի Չոբոյանը, համերգներն արդեն անցկացվել են Գորիսում, Սիսիանում:«Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի կունենա հայկական և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգը: Նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ»,-ասաց նա:

Վիենի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա Տեզ-Տուղնյեի խոսքով` ֆրանսիացի երեխաների համար կարեւոր էր այլ մշակույթի հետ շփվելը:«Մեր երեխաները շփվեցին ավանդական նվագարաններով նվագող երաժիշտների հետ, դրանով եւս մեկ քայլ կատարելով դեպի հայկական երաժշտությունը: Չեմ կարող նաեւ նկարագրել այն հուզմունքը, որ պատել էր մեր երեխաներին` Էրեբունի-Երեւան երգը կատարելիս»,-ասաց նա:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը համոզված է, որ երաժշտության միջոցով մարդիկ բարեկամանում են: «Առաջիկայում Ֆրանսիա համերգային շրջագայության ենք մեկնելու, եւ մեր համերգային ծրագրում նախատեսում ենք ֆրանսիական ժողովրդական երգեր ներառել»,-ասաց նա:

Հայերեն English

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ