Թուրքիայի դռները բաց են սիրիահայերի առաջ. Դավութօղլու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում հյուրընկալել Սիրիան լքող հայերին: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Star պարբերականը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը, խոսելով Սիրիայից փախստականների հոսքի մասին, նշել է, որ Թուրքիայի դռները բաց են բոլորի համար` անկախ դավանանքից: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք խոսքը վերաբերվում է նաև 1915 թվականի իրադարձություններից հետո Սիրիա տեղափոխված հայերի սերունդներին, Դավութօղլուն պատասխանել է. «Նման իրադրության պայմաններում մոռացվում է ամեն բան, անգամ 1915 թվականը: Թող այսօր էլ գան, ով ուզում է լինի, մեր դռները բաց են նրանց առաջ»:

Միևնույն հարցազրույցից մեկ այլ հատված էլ ներկայացրել է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանան Ստամբուլում»,- այսպես է Դավութօղլուին մեջբերել Trend-ը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրչջանակններում, որի համանախագահող երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Հայերեն

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին