Միջազգային

Հունաստանը պետք Է կատարի հակաճգնաժամային միջոցառումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. Մերկել

2 րոպեի ընթերցում

Հունաստանը պետք Է կատարի հակաճգնաժամային միջոցառումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը պետք Է կատարի երկրում հակաճգնաժամային միջոցառումների իրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 24-ին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Միաժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդես Է եկել Եվրամիության արժութային գոտուն Աթենքի անդամակցության պահպանման օգտին: «Ես կցանկանայի, որ Հունաստանը եվրոգոտու բաղկացուցիչ մասը մնար»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները Հունաստանի իշխանություններից ակնկալում են ձեռք բերված համաձայնությունների իրագործում: «Խոսքին պետք Է հետեւի գործը»,-հավելել Է նա:

Մինչդեռ, ինչպես արդեն հաղորդվել Է, Գերմանիայի ֆինանսների նախարարությունն սկսել Է ուսումնասիրել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքները: Նախարարությունում գաղտնի ստեղծվել Է մի խումբ, որը կմշակի ԳՖՀ-ի հնարավոր գործողություններն այն դեպքում, եթե Հունաստանն, այնուամենայնիվ, հրաժարվի եվրոյից: Մերկելի քաղաքական դաշնակիցները հայտարարել են, որ Գերմանիան չպետք Է գնա այն զիջումների, որոնք ցանկանում են հույները:

Ֆոլկեր Կաուդերի խոսքով, ով խորհրդարանական այն դաշինքի առաջնորդ Է, որին պատկանում Է նաեւ Մերկելը, Հունաստանին չի կարելի լրացուցիչ ժամանակ տրամադրել բյուջեի ծախսերը կրճատելու համար: Կաուդերը հավելել Է, որ եվրոգոտին ամրապնդել Է իր պաշտպանությունը այն ճգնաժամի դեմ, որը կարող Է ծավալվել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուց հետո: Նրա խորհրդարանական գործընկերը՝ Ռայներ Բրյուդեռլեն, որը Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) առաջնորդն Է, նշել Է, թե չարժե «փող շաղ տալ անհատակ փոսի մեջ»: Նա հայտարարել Է, որ համերաշխությունը «միակողմանի երթեւեկության փողոց չԷ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում