1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի «Բոկա Խունիորս» ֆուտբոլի ճանաչված ակումբի մարզադաշտը՝ լեգենդար «Բոմբոնեռան» առաջիկայում կորակազրկվի առնվազն մեկ խաղով, իսկ հետագա պատժամիջոցները դեռ հայտնի չեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «գազետա.ռու» լրատվական կայքը, նման որոշում Է ընդունվել այն միջադեպից հետո, երբ օրերս «Բոմբոնեռա» մարզադաշտում «Բոկա Խունիորս»-ի երկրպագուներն «Ինդեպենդիենտե» ակումբի հետ խաղի ընթացքում պոկել Էին գովազդային վահանակը եւ անկարգություններ Էին արել մրցակից թիմի պահեստայինների նստարանի մոտ:
Այս երկու ակումբներն Արգենտինայի ամենաճանաչված ֆուտբոլի թիմերն են, իսկ «Բոմբոնեռա» մարզադաշտը , որը կառուցվել Է 1938-1940 թվականներին եւ տեղավորում Է 57446 հանդիսատես, դասվում Է երկրի ամենահայտնի մարզական կառույցների թվին: