Միջազգային

Չիլիի մայրաքաղաքում սովորողների ցույցերի ընթացքում 18 ոստիկան Է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Չիլիի մայրաքաղաքում սովորողների ցույցերի ընթացքում 18 ոստիկան Է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում սովորողների ցույցերի ընթացքում, որոնք պահանջում Էին կրթության որակի բարելավում, վիրավորվել Է 18 ոստիկան, ձերբակալվել Է 140 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 23-ին հաղորդել են տեղական իշխանությունները:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ բողոքի 14 չարտոնված ակցիաներին, որոնք միաժամանակ տեղի են ունեցել քաղաքի տարբեր մասերում, մասնակցել են 8 հազար ուսանողներ եւ դպրոցականներ: Սակայն սովորողներն իրենք հավատացնում են, որ ցուցարարների թիվը շատ ավելի մեծ Է եղել, պարզապես իրենք որոշել են փոխել մարտավարությունը եւ անցկացնել ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ցույցեր:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել Է արցունքաբեր գազ եւ ջրանետիչներ, ի պատասխան սովորողները քարեր են նետել կարգի պահապանների վրա: Երեք ոստիկան ծանր վիրավորվել Է:

Ուսանողները պնդում են, որ երկրում հաստատվի բարձրագույն կրթության անվճար համակարգ՝ պահանջելով այս հարցի վերաբերյալ անցկացնել համազգային հանրաքվե:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում