1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրի հարավի Աբադե քաղաքում սկսել են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) խոշորագույն բազայի շինարարությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ինչպես օգոստոսի 21-ին հաղորդել Է իրանական FARS լրատվական գործակալությունը, շինարարության արժեքը կազմում Է 300 միլիոն դոլար, իսկ բազայում կաշխատի 6 հազար մարդ: Այդ հենակետի կազմում կգործի ամենակարեւոր ռազմական ուսումնական կենտրոններից մեկը, նշում Է գործակալությունը:
Խորհրդարանում Աբադեի ներկայացուցիչ Ռահիմ Զարեն հայտարարել Է, որ «ՀՀՊ-ի այդ բազան կդառնա ամբողջ աշխարհում գիտության բոլոր բնագավառների նվաճումների արդյունքը»: Անցյալ ամսին Իրանի բարձրագույն զինվորական պաշտոնյաներից մեկն ասել Էր, որ երկրի ՀՀՊ-ի օբյեկտներն ու համակարգերը լիովին պատրաստ են պատասխանելու հնարավոր օդային գրոհներին: