Տարածաշրջանային

Թուրքիայում զինվորական մեքենա է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում զինվորական մեքենա է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հերթական անգամ զինվորական մեքենա է շրջվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայի Ուլուդերե գավառի Գյուլյազը գյուղ տանող զինվորական մեքենան` չկարողանալով շրջանց կատարել, գլորվել է 75 մետր խորությամբ անդունդը:

Վթարի հետեւանքով կա տասը զոհ, ևս 11 զինվոր վիրավորվել է: Ականատեսների վկայությամբ մեքենայում է եղել նաև վարորդի տղան` իննամյա Մեհմեդը, ում հայրը փրկելու նպատակով գլորվելու պահին դուրս է նետել պատուհանից, սակայն երկուսն էլ զոհվել են: Վիրավորները գյուղի բնակիչների ջանքերով դուրս են բերվել ջարդուխուրդ եղած մեքենայից և տեղափոխվել են հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում