1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Արդվին նահանգի համշենաբնակ գյուղերում սկսել է նվազել հայ բնակչության թիվը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly–ն:
Մտահոգիչ հանգամանքն այն է, որ Արդվին նահանգի Հոպայի շրջանի հայկական գյուղերի բնակչության թիվը վերջին քսան տարիներին բավականին նվազել է:Եթե 1990 թվականին Չավուշլու, Չիմենլի, Բալըքքյոյ, Սուբաշը, Էշմեքայա, Հենդեք, Փընարլը գյուղերում կար 3363 մարդ, ապահամշենաբնակ գյուղերից հայերի արտագաղթի պատճառովարդեն 2010 թվականին այս գյուղերում հայ բնակիչների թիվը հասել է 2700–ի:
Այս փաստը կրկնակի մտահոգիչ է դառնում, եթե հաշվի առնենք, որ համշենահայերի լեզուն ու մշակույթը հիմնականում պահպանվում է գյուղական բնակավայրերում: Եթե քաղաքներում հայերեն կարողանում է խոսել միայն ավագ սերունդը, ապա գյուղերում երիտասարդները դեռ կարողանում են հասկանալ համշենի հայկական բարբառը: