Թուրքագետն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներսում ճգնաժամ է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է վերջին անգամ ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ: Թուրքիայում իշխող քաղաքական այդ ուժը կանգնած է համակարգային փոփոխությունների շեմին: Այս մասին օգոստոսի 20-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը: «Կուսակցության կանոնադրությունը կարգելի Էրդողանին չորրորդ անգամ ընտրվել քաղաքական ուժի նախագահի պաշտոնում, եւ եթե չկատարվեն համապատասխան փոփոխություններ, Էրդողանը պետք է լքի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տեր-Մաթեւոսյանը: Հստակեցվելու է նաեւ, թե քանի անգամ կուսակցության անդամը կարող է դառնալ պատգամավոր: Այս գաղափարն առաջացրել է հնաբնակ ԱԶԿ-ականների դժգոհությունը:

Թուրքագետի դիտարկմամբ` Էրդողանը ձգտում է Թուրքիայում հաստատել նախագահական համակարգ: Իսկ 2014 թվականին Թուրքիայի նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը կընթանա Էրդողանի և Աբդուլլա Գյուլի միջև:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին Վահրամ Տեր- Մաթևոսյանը նշեց, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում այդ հարցում առկա են մի քանի մոտեցումներ: Կան ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ, իսկ ավելի ազատականները գտնում են, որ հայ-թուրքական չվավերացված արձանագրությունները խարան են Թուրքիայի համար: Մեկ այլ ուղղություն գլխավում է Թուրքիայի արտաքին գործերի նախաարար Ահմեդ Դավութօղլուն: Այս ուղղության կողմնակիցները ցանկանում են քննարկումներ կազմակերպել Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող ժողովուրդների հետ:

Սիրիական խնդրի առնչությամբ բանախոսը նշեց, որ Թուրքիայում անհանգստացած են Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական գործոնի ուժեղացումից: Տեր-Մաթևոսյանը, սակայն, չի կարծում, որ Սիրիայի տարածքը Թուրքիայի համար կդառնա ռազմական գործողությունների թատերաբեմ:

Խոսելով Թուրքիայում ապրող ՀՀ քաղացիների մասին` նա կարծիք հայտնեց, որ հայ համայնքը պետք է լիազորություններ ունենա նրանց խնդիրներով զբաղվելու համար:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ.: Աջ կենտրոնամետ այս ուժը, սակայն, կառավարման տասը տարիների ընթացքում ի վիճակի չի եղել կատարել տված բոլոր խոստումները:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA